‘Սերգեյ Կարյակին. Արոնյանը շախմատի Մեսին է, Կառլսենը՝ Ռոնալդուն’

930

Ռուսաստանի ուժեղագույն շախմատիստներից մեկը՝ Սերգեյ Կարյակինը Московские новости-ին տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե ով է ավելի ուժեղ՝ Մեսին, թե Ռոնալդուն, նշել է. «Ինձ Ռոնալդուի խաղն ավելի է դուր գալիս: Այն, ինչ նա անում է խաղադաշտում՝ տպավորիչ է: Բացի այդ, նա իր բարձր կարգը ապացուցել է տարբեր թիմերում եւ տարբեր խաղային մոդելներում: Մեսին, իհարկե, հանճարեղ խաղացող է, բայց… Ռոնալդուն ավելի լավն է»:

Զուգահեռներ անցկացնելով շախմատի հետ, Կարյակինը առանձնացրել է Մագնուս Կառլսենին եւ Լեւոն Արոնյանին. «Արոնյանն, ավելի շուտ, Մեսին է, իսկ Կառլսենը՝ Ռոնալդուն: Խաղաոճի առումով կարելի է ասել, որ սա հենց այն դեպքն է, երբ կարելի է նման համեմատություն անել»,- ասել է Կարյակինը:

Նախորդ հոդվածը‘Հռոմի պապը կասկածի տակ է դնում Հիսուսի ծննդյան տարեթիվը ‘
Հաջորդ հոդվածը‘Պաղստինը մտադիր է դիմել Միջազգային քրեական դատարան ‘