Սերգեյ Կիրիենկոն այցելել է Մարիուպոլ

419

Հինգշաբթի գիշերը հայտնի է դարձել, որ Ռուսաստանի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոն ժամանել է Մարիուպոլ, որտեղ բացել է  խորհրդային դրոշ պարզած տատիկի հուշարձանը։

Նրա հետ միասին ավերված քաղաք է ժամանել «Միացյալ Ռուսաստան» կուսակցության գերագույն խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակը։

Նախորդ օրը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հերթական անգամ հայտարարել է, որ Մարիուպոլը ռուսաստանյան բանակի վերահսկողության տակ է։ Ավելի ուշ պաշտպանության նախարարությունը հայտնել է նոր հումանիտար միջանցքներ բացելու մասին՝ «Ազովստալ» գործարանի տարածքից խաղաղ բնակիչներին դուրս բերելու համար։

Երեկ՝ մայիսի 4-ին, ուկրաինական հետախուզությունը հաղորդել է, որ Կիրիենկոն Մարիուպոլ է ժամանել այնտեղ մայիսի 9-ին շքերթ կազմակերպելու համար։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՊատերազմի ընթացքում զոհվել է առնվազն 221 երեխա
Հաջորդ հոդվածըՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ լրագրողների դեմ