‘Սերգեյ Մինասյան. Պատերազմի հավանականությունն այս պահին փոքր է’

865

Թեև Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում վստահությունն իսպառ բացակայում է, սակայն թեկուզ փխրուն հրադադարը պահպանվում է հենց բանակցությունների շնորհիվ: Այդ մասին, iLur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը՝ Ադրբեջանի կողմից ռազմատենչ հայտարարությունները բնական համարելով: 
Ըստ նրա՝ բանակցությունների ընթացքը վկայում է, որ Մինսկի խմբի ֆորմատը չի փոխվի, քանի որ նրանում ընդգրկված են շահագրգիռ գերտերություններ:
Պատասխանելով iLur.am-ի հարցին, թե որքան է գնահատվում հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման հավանականությունը և այդ դեպքում, ըստ բանախոսի՝ ինչպիսին կլինի ելքը, Սերգեյ Մինասյանն ասաց, որ պատերազմի հավանականությունն այս պահին ցածր է գնահատվում՝ չնայած Ադրբեջանի կողմից քայլերն ու ավանտյուրաներն անկանխատեսելի են:

Նախորդ հոդվածը‘«Մեղրի» ՀԷԿ-ի շինարարությունը մեկնարկեց ‘
Հաջորդ հոդվածը‘Աբրամ Բախչագուլյան. Իրացման ցանցում սիբիրախտով կասկածվող մսամթերք չկա ‘