‘Սերգեյ Նարիշկին. ԼՂ կարգավորմանը խոչընդոտող հիմնական հարցը հանրաքվեի անցկացումն է’

840

ՌԴ Պետդումայի նախագաhՍերգեյ Նարիշկինը Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների հետ Փարիզում տեղի ունեցած հանդիպմանը կարծիք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի շուրջ աշխատանքին հիմնականում խոչընդոտում է հանրաքվեի անցկացման մասին հարցը, սակայն դա լուծելի խնդիր է, տեղեկացնում է Panarmenian.net-ը՝ վկայակոչելով Interfax-ը:

 «Հակամարտությունը շատ է խորացել, այն հնարավոր չէր հեշտ ու հանգիստ լուծել»,-ասել է նա: ՌԴ Պետդումայի խոսնակը կտրականապես դեմ է եղել ֆրանսիացի պատգամավորի այն դիտարկմանը, թե «Մեդվեդև-Ալիև-Սարգսյան» բանակցային հարթակը ձախողված է:

 «Ես համաձայն չեմ: Սխալ կլիներ ղարաբաղյան հակամարտության արագ լուծում ակնկալել: Եռակողմ բանակցությունների արդյունքներ կան արդեն այսօր, կան համաձայնեցված դրույթներ»,-ասել է նա:

Իր հերթին, Պետդումայի ԱՊՀ գծով կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ ամենալուրջ արդյունքն է այն, որ հիմա ԼՂ-ում պատերազմ չկա: Ըստ նրա, կա խաղաղ պայմանագրի նախագիծ, սակայն համաձայնեցված է միայն 2-3 կետ: Սլուցկին նշել է, որ առաջին քայլն ուղղված է ԼՂ մերձակա շրջանները (նախկին ԼՂԻՄ-ի կազմից դուրս գտնվող ԼՂՀ տարածքը — խմբ.) զինված ուժերից ազատելուն: Սակայն, փաստաթղթի ամենակարևոր կետը հանրաքվեի մասին է, դա է խոչընդոտը», — նշել է ԱՊՀ գծով Պետդումայի կոմիտեի ղեկավարը: Նա հույս է հայտնել, որ առաջխաղացում կլինի, և դրա համար հիմքեր կան: «Ես հուսով եմ, որ այս տարի հնարավոր կլինի գործը մեռյալ կետից շարժել»,-ասել է ռուսաստանցի պաշտոնյան:

Նախորդ հոդվածը‘170 հազ. դոլար արժեքով զուգարանը Երևանում (լուսանկար)’
Հաջորդ հոդվածը‘Ֆիլիպ Լամ. Չէի ցանկանա Ռոնալդուի հետ մի թիմում խաղալ’