‘Սերգեյ Նիգոյանին սպանող դիպուկահարի գլխի համար՝ 100.000 ԱՄՆ դոլար. Լուսանկար’

1448

Կիևի փողոցներում հայտարարություններ են հայտնվել, որտեղ գրված է, որ հայտարարությունում չնշված մարդիկ պատրաստ են 5000 ԱՄՆ դոլար վճարել հայազգի Սերգեյ Նիգոյանին սպանած դիպուկահարի մասին ինֆորմացիայի համար, իսկ «այդ սրիկայի գլխի համար կվճարենք 100 000 դոլար»,-գրված է հայտարարության մեջ: Լուրը ողողել է սոցցանցերը և լրատվական կայքերը… Ուկրաինական լրատվամիջոցները լուրը ճշտելու համար զանգահարել են հայտարարության մեջ գրված համարով և համոզվել, որ այն կեղծ չէ: Ուկրաինայի հայերի միությունը արդեն հայտարարել է, որ ոչ մի կապ չունի տարածվող հայտարարությունների հետ:

Նախորդ հոդվածը‘Այգեպարում ադրբեջանական կողմի գնդակից 16-ամյա աղջիկ է վիրավորվել’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի եւ Ռուսաստանի ազգային հավաքականները կհանդիպեն Կրասնոդարում մարտի 5-ին’