‘Սերգեյ Ուդալցովը կարող է առաջադրվել Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում’

866

«Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Մոսկվայի քաղաքապետի արտահերթ ընտրություններում, որոնք կկայանան սեպտեմբերին: Ներկայում տնային կալանքի տակ գտնվող ընդդիմադիր գործիչը (տնային կալանքի տակ գտնվելը չի բացառում առաջադրվելու հնարավորությունը) կոչ է արել բոլոր ձախակողմյան կուսակցություններին և շարժումներին հանդես գալ միասնական թեկնածուով:

Ամենայն հավանականությամբ՝ Ուդալցովը կինքնառաջադրվի, թեև չի բացառվում նաև առաջադրումը ձախակողմյան որևէ կուսակցության կողմից: Նախընտրական քարոզչության ընթացքում Ուդալցովը ցանկանում է հանրության ուշադրությունը բևեռել «Բոլոտնայայի» գործով կալանավորվածների և ընդհանրապես՝ քաղաքական քրեական գործերի ուղղությամբ: «Զանգվածային անկարգությունների համար մեղադրվող Ուդալցովի ապագա նախընտրական քարոզարշավի կարգախոսներից մեկը լինելու է «ՀԱՆՈՒՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԻ»»,- bbc.co.uk-ի փոխանցմամբ՝ հայտարարել են «Ձախ ճակատի» ակտիվիստները:

Նախորդ հոդվածը‘Ի՞նչ են գրում կայքերը (օրվա ամենաընթերցված լուրերը)’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանի թիմակիցը 34 միլիոն ֆունտի դիմաց տեղափոխվում է «Մանչեսթեր Սիթի»’