‘
Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովին մնացել է հաշվարկել Մոսկվայի քաղաքապետի ընտրությունների արդյունքների ձայների ընդամենը 1 %-ը: Մինչ այս պահը հաշվարկվել է ձայների 99,17%-ը: Համաձայն այդ տվյալների՝ այս պահին վստահ հաղթանակ է տանում այժմյան քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ինքնաառաջադրված Սերգեյ Սոբյանինը, ով հավաքել է ձայների 51,27%-ը կամ 1 միլիոն 180 հազար 074 ձայն հայտնում է Газета.Ru-ն:
‘