‘Սերգեյ Ֆիլինը կարող է վերադառնալ թատերական գործունեությանը’

1127

Մարտի 15-ին գերմանական Ախեն քաղաքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Մոսկվայի Մեծ Թատրոնի բալետի թատերախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինին բուժող բժիշկ Մարտին Հերմելը հայտնել է, որ 42-ամյա արվեստագետը ժամանակի ընթացքում կկարողանա վերականգնել տեսողությունը և վերադառնալ իր բնականոն կյանքին, փոխանցում է The Epoch Times կայքը:

Ֆիլինի ապաքինման հստակ ժամկետների մասին առայժմ ոչինչ չի ասվում, քանի որ դա բավականին դանդաղ գործընթաց է, առավել ևս այն դեպքում, երբ հարձակման հետևանքով վնասվել է տուժածի երկու աչքերի մակերևույթը և ներքին հյուսվածքները:

Սերգեյ Ֆիլինը, որն անձամբ ներկա է գտնվել ասուլիսին, իր հերթին հայտնել է, որ լավ է զգում իրեն և առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ է անցնել ստեղծագործական կյանքի:

Նախորդ հոդվածը‘Պուտինը չարյաց փոքրագույնն է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Samsung-ը ներկայացրել է իր երկար սպասված Galaxy S IV մոդելը (ֆոտոշարք)’