‘Սերգո Երիցյանը «տուֆտել» է. Լեզվի տեսչությունը մտադիր է հսկել պաշտոնատար անձանց լեզուն ‘

1259

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի՝ ոչ իշխանական ուժերին ուղղված «ղալաթի» արձագանքը՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կողմից բուռն էր:

Այս առիթով, լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը, պատասխանելով «Առավոտի» հարցին, նշել է, որ տեսչությունը մտադիր է հսկել պաշտոնատար անձանց լեզուն: Նրա խոսքով, պաշտոնատարների լեզվի հետ կապված համապատասխան հոդված կա, բայց բացակայում է դրա կիրարկման կարգը:

Մեր կողմից՝ տխռահռչակ Սերգո Երիցյանին խորհուրդ կտանք սկսել Սերժ Սարգսյանից, բայց ենթադրում ենք, որ նա չի հսկի Սարգսյանի լեզուն: Ինչու՞:

ՀՀ երկու քաղաքացիներ՝ ճարտարագետ-նախագծողներ Մարտին և Արամայիս Ասլանյանները, այս տարվա հունվարի 1-ին մի գրություն են հղել ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանին՝ խնդրելով պարզաբանել, թե երբ ամանորյա տոնի նախօրեին Սերժ Սարգսյանն  ընդունել էր սահմանամերձ գյուղի երեխաներին և նրանց դիմելով՝ ասել ՝ «Ցանկանում եմ, որպեսզի դուք ունենաք երջանիկ մանկություն, ցանկանում եմ, որպեսզի դուք…», արդյո՞ք այդ կառույցում որպեսզի շաղկապը տեղին է գործածված, թե՞ ավելի ճիշտ կլիներ գործածել որ շաղկապը:

Եվ ստացել են Երիցյանի ցնցող պատասխանը, մասնավորապես՝ գրելով. «Հարգելի՛ պարոնայք Ասլանյաններ,- գրել է նա իր պատասխանում,- հայտնում ենք, որ Ձեր քաղվածո բերված օրինակի շարահյուսական կառուցվածքում որպեսզի շաղկապի կիրառությունն արտառոց երևույթ չէ արդի գրական հայերենում»: Կամ. « Սակայն օրինակ բերելով՝ Դուք անձնավորել եք այն՝ ի դեմս երկրի նախագահի (նկատի ունի Սերժ Սարգսյանին): Լեզվի քաղաքական նպատակներով շահարկումը բոլոր դարերում էլ համարվել է անբարեմիտ և անշնորհակալ աշխատանք:  Ժան Ժակ Ռուսոն ասել է. «Լեզուն գունատվում ու թոշնում է, երբ այն ծառայեցվում է իրեն խորթ քաղաքական նպատակների»»:

Սերգո Երիցյանի ամբողջական պատասխանը կարող եք կարդալ այստեղ:

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանի մականունը սխալ են ընտրել. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘Բերկուտն այլեւս չկա’