‘Սերգո Կարապետյանը ներողություն է խնդրել ‘

1400

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը փետրվարի 26-ին հանդիպել է կառավարության շենքի առջև հավաքված ակցիայի մասնակիցներին և ափսոսանք է հայտնել, որ ակամայից իր խոսքը որպես վիրավորանք է ընկալվել:

«Եթե որեւէ մեկին վիրավորել եմ, ապա հայցում եմ նրանց ներողամտությունը», — ասել է նա:

ԻՆչպես տեղեկացրել ենք, մի խումբ քաղաքացիներ այսօր հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով գյուղնախարարից ներողություն խնդրել նախօրեին արած մի հայտարարության համար:

Փետրվարի 25-ին Շիրակում մարզային խորհրդակցության ժամանակ, խոսելով գյուղմթերքի իրացման բարդությունների մասին, նախարարն ասել էր. «Պահում, պահում, պահում եք, հետո նոր, երբ որ պետք է ձեզ, ասում եք` արի: Էն էլ ասում է` արդեն էլ չեմ վերցնում: Փչացրել ես: Երբ որ գնորդը գալիս է, պետք է ապրանքդ տաս: Էն որ էդպիսի խոսք կա` աղջկա ուզողը գալիս  է, պետք է տաս», — ասել էր նախարարը:

 

 

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Գալուստ Սահակյան. Առաքել Մովսիսյանի վրա մինչեւ այսօր արյան բծեր են մնացել’
Հաջորդ հոդվածը‘Մանուկյան. Ի՞նչ փոխվեց, որ հիմա էկոնոմիկայի նախարարությունն է փոխում նախագիծը’