Սերգո Տոնոյան. Այն ամենն, ինչ պետք է իմանալ Փաշինյանի ժողովրդավարության մասին

2740

Սերգո Տոնոյանը Ֆեյսբուքում գրել է.

«Իմ վերաբերմունքը Դաշնակցության և խորհրդարանական ընդդիմության վերաբերյալ գիտեք (քաղաքական առումով` աղբ ա), բայց արդարությունը պահանջում է արձանագրել հետևյալը.

Մհեր Սահակյանը հարվածել է Վլադիմիր Վարդանյանին, չի ընդունել մեղքը, հայտարարել է, որ դա արել է ինքնապաշտպանությունից դրդված: Դատախազությունը գործ է հարուցել և միջնորդել է նրան զրկել անձեռնմխելիությունից: ՔՊ խմբակցությունը չի թաքցնում ոգևորությունը:

Ալեն Սիմոնյանը թիկնապահներին հրամայել է բռնել Կարեն Մկրտչյանի ձեռքերը և թքել է նրա վրա, ԸՆԴՈՒՆԵԼ է մեղքը: Դատախազությունը գործ ՉԻ ՀԱՐՈՒՑԵԼ: ՔՊ խմբակցությունն էլ իրեն հայտնի կենդանու տեղ դրած առաստաղին է նայում:

Այն ամենն, ինչ պետք է իմանալ Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության մասին»:

Նախորդ հոդվածըԵՄ-ՀՀ քաղհասարակության պլատֆորմ․ Քրեական վարույթ նախաձեռնել Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ
Հաջորդ հոդվածըԼիզա Ճաղարյան. Ձե՛զ նայեք, այ թշվառականներ