Սերգո Տոնոյան. Պետություն երևույթի թշնամին

917

Սերգո Տոնոյանը Ֆեյսբուքում գրել է.

«Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է. «Ըստ էության, ժողովրդավարության բացակայությունը Հայաստանի Հանրապետությունում կամ ժողովրդավարության նկատմամբ վերաբերմունքը ծառայել է գործիք, որպեսզի մենք բոլորս չիմանանք ողջ ճշմարտությունը Ղարաբաղի հարցի մասին: Սա շատ կարեւոր նրբություն է, եւ ես չեմ ուզում քաղաքական բանավեճ հարուցել, բայց այն մոդելը, որ Ղարաբաղի հարցի մասին փորձագետի մակարդակով տեղյակ են մի քանի հոգի ընդամենը, դրա ամենավառ ապացույցն է։ Եվ ամենամեծ պրոբլեմը, որի հետ մենք բախվել ենք, հենց դա է»։

Փորձանքը պոզով-պոչով չի լինում: Նիկոլ Փաշինյանը գաղափար չունի, թե ինչ է նշանակում պետություն, ինչ է նշանակում բանակցային գործընթաց, ինչ է նշանակում փորձագիտական մակարդակ:

Մեկը հարցնող լինի այս հակապետական մանիպուլյատորին՝ քանի՞ մարդ էր Ադրբեջանում փորձագիտական մակարդակով տիրապետում Ղարաբաղի բանակցային գործընթացին: Եթե ժողովրդավարության պակասը կամ բացակայությունն էր պարտության պատճառը, ինչպե՞ս ստացվեց, որ հակաժողովրդավարական Ադրբեջանը հաղթեց պատերազմում: Կամ հիմա քո «հանճարների» իշխանության մեջ քանի՞սն են, որ փորձագիտական մակարդակով տիրապետում են որևէ բանի՝ հատկապես Ղարաբաղյան բանակցային գործընթացին ու Հայաստանի անվտանգությանն առնչվող հարցերում:

Պատմությունը ուշ թե շուտ կարձանագրի հետևյալ չոր փաստը. Փաշինյանն իշխանության եկավ Հայաստանում, իրեն հռչակեց ժողովրդավարության մեսիա, Հայաստանը ժողովրդավարական երկիր և Ղարաբաղի հարցում ստելու քանակով սահմանեց անգերազանցելի համաշխարհային ռեկորդ՝ անվերադարձ կործանելով Արցախը»:

Նախորդ հոդվածըՓաշինյանը չի՞ հասկացել Ալիեւին. «Առավոտ»
Հաջորդ հոդվածը«Սեւիլիան» 7-րդ անգամ նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը (տեսանյութ)