‘Սերենա Ուիլյամսը՝ «Տարվա թենիսիստ»’

965

Ամերիկացի Սերենա Ուիլյամսը Թենիսի կանանց ասոցիացիայի (WTA) կողմից ճանաչվել է տարվա լավագույն թենիսիստ, տեղեկացնում է ասոցիացիայի պաշտոնական կայքը:

Անցնող տարում Ուիլյամսը 62 հանդիպում է անցկացրել, եւ տարել 58 հաղթանակ: Նա նվաճել է WTA մրցաշարերից յոթը, մասնավորապես՝ Չառլսթոնում (ԱՄՆ), Մադրիդում, Սթենֆորդում (ԱՄՆ) եւ Ստամբուլու, ինչպես նաեւ Ուիմբլդոնի եւ ԱՄՆ-ի բաց առաջնությունները: Բացի այդ, Ուիլյամսը Լոնդոնում դարձավ օլիմպիական չեմպիոն թե կանանց անհատական, թե զույգերի մրցաշարարերում:

Այս մրցաշրջանը նա ավարտեց որպես աշխարհի երրորդ ռակետ՝ Վիկտորիա Ազարենկոյից եւ Մարիա Շարապովայից հետո:

31-ամյա Ուիլյամսը չորրորդ անգամ է արժանանում «Տարվա թենիսիստ» կոչմանը: Մինչ այդ նա լավագույնն էր ճանաչվել 2002, 2008 եւ 2009 թվականներին:

Նախորդ հոդվածը‘Մահացել է Բարաք «Սև արծիվ» Օբամայի հոգեհայրը’
Հաջորդ հոդվածը‘Թուրքմենստանի նախագահը նաև երգիչ է (տեսանյութ)’