‘Սերենա Ուիլյամսը հաղթանակով է մեկնարկել Հռոմի մրցաշարում’

686

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող, ամերիկացի Սերենա Ուիլյամսը հաղթանակով է մեկնարկել Հռոմի մրցաշարում։ Նա 1 ժամ 14 րոպեում հաղթել է շվեդ Ռեբեկա Պետերսոնին։

Երկրորդ շրջանում Սերենա Ուիլյամսի մրցակիցը կարող է լինել ավագ քույրը․ Վինուս Ուիլյամսը կմրցի բելգիացի Էլիսե Մերտենսի հետ եւ հաղթանակի դեպքում, կխաղա Սերենայի հետ, որը մարտին ստացած ծնկի վնասվածքից հետո առաջին անգամ է մասնակցում մրցաշարի։

Նախորդ հոդվածը‘Նովակ Ջոկովիչի հերթական տիտղոսը’
Հաջորդ հոդվածը‘Հռոմ․ Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով’