‘Սերենա Ուիլյամսը հայտնվել է հաշմանդամի սայլակին’

978

Բելգիացի թենիսիստուհի Իսելին Բոնավենտուրը Փարիզի «Դիսնեյլենդ»-ից լուսանկար է հրապարակել, որտեղ աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը հաշմանդամի սայլակին է:

Ամերիկուհու գրկում իր աղջիկն է՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյանը: Առայժմ պարզ չէ, թե ինչ խնդիր ունի 37-ամյա մարզուհին:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի բաց առաջնության («Ռոլան Գարոս») առաջին փուլում Ուիլյամսը պետք է հանդիպի ռուս Վիտալիա Դյաչենկոյի հետ:

«Ռոլան Գարոս»-ի գործող չեմպիոնուհին ռումինուհի Սիմոնա Հալեպն է:

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանին Բաքու չթողնելու հարցը բարձրացվեց ՄԱԿ-ում’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Ալեքսանյանը դարձել է Ղազախստանում անցկացված Բոլատ Տուրլիխանովի գավաթի խաղարկության հաղթող’