Սերենա Ուիլյամսը պարտվեց Ուիմբլդոնի մրցաշարի առաջին շրջանում

339

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը պարտվեց Ուիմբլդոնի մրցաշարի առաջին շրջանում։ 40-ամյա ամերիկացի թենիսիստուհին մրցեց աշխարհի 115-րդ ռակետ, ֆրանսիացի Արմոնի Տանի հետ եւ պարտություն կրեց 5:7, 6:1, 6:7 (7:10) հաշվով։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 14 րոպե։

Սերենա Ուիլյամսը մեկ տարի մենախաղում պաշտոնական մրցախաղ չէր ունեցել։ Նա Ուիմբլդոնի մրցաշարի 7-ակի չեմպիոն է։

Արմոնի Տանը երկրորդ շրջանում կմրցի 32-րդ ռակետ, իսպանացի Սառա Սորիբես-Տորմոյի հետ։

Նախորդ հոդվածըՊոլյանսկի․ Զելենսկու «թատերական հնարքները» ԱԽ-ում անօգուտ են
Հաջորդ հոդվածըՆառիշկին․ Անլեգալ հետախույզներն ազդել են պատմության ընթացքի վրա