Սերենա Ուիլյամսը US Open-ից հետո կավարտի կարիերան

232

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը մտադիր է այս տարի ավարտել կարիերան։ 40-ամյա թենիսիստուհին ցանկանու է երկրորդ երեխան ունենալ եւ չհամատեղել պրոֆեսիոնալ սպորտի հետ։ Այդ մասին նաեւ գրել է Vogue պարբերականի համար։ Աշխարհի նախկին առաջին ռակետը մտադիր է մասնակցել նաեւ այս տարվա ԱՄՆ-ի բաց առաջնությանը, որից հետո հեռանալ պրոֆեսիոնալ սպորտից։

«Ես արել եմ գրեթե անհնարինը։ Շատերը չգիտեն, որ ես հղիության երկրորդ ամսին էի, երբ նվաճեցի 2017թ․ Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Բայց հաջորդ ամիս ես կդառնամ 41 տարեկան, եւ ինչ-որ բան պետք է փոխել։

Մեկ տարի է Ալեքսիսի հետ փորձում ենք երկրորդ երեխան ունենալ։ Վերջերս իմ բժիշկը հայտնեց տեղեկություն, որն ինձ հանգստացրեք։ Մենք կարող ենք ունենալ եւս մեկ երեխա։ Ես չեմ ցանկանում հղիանալ՝ մնալով մարզիկ։ Ես կձգտեմ հաղթել US Open-ում։ Ես հրաժեշտ տալ չգիտեմ, բայց իմացեք, որ շնորհակալ եմ ձեզ ավելի շատ, քան կարող եմ բառերով արտահայտել»,- գրել է Սերենա Ուիլյամսը։

ԱՄՆ-ի բաց առաջնությունը կանցկացվի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 11-ը։

Նախորդ հոդվածըՄոնրեալ. Խաչանովն ու Շապովալովը պարտվել են զուգախաղում
Հաջորդ հոդվածըԵվրամիությունը դադարեցրել է ռուսաստանյան ածուխի գնումը