‘«Սերժի՛կ, պուտինկա». Ցույց նախագահականի դիմաց, բերման են ենթարկում քաղաքացիներին’

2853

Այս պահին Բաղրամյան 26-ի դիմաց են հավաքվել մի քանի հարյուր քաղաքացիներ, ովքեր բողոքում են Մաքսային միությանը միանալու՝ Սերժ Սարգսյանի հայտարարության կապակցությամբ և պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Քաղաքացիները սկսել են վանկարկել «Սերժիկ, հեռացիր», «չեկիստներ»: Ցուցարարներին մոտ 20 րոպե հաջողվել է փակել Բաղրամյան փողոցի երթևեկությունը եւ նստել փողոցի կենտրոնում: Վանկարկումներից հետո ոստիկանությունը հերթով բռնի ուժող բաժին է տեղափոխել մոտ 10 քաղաքացիների, որոնց թվում են Արեն Մանուկյանը,  Դավիթ Սանասարյանը, Սիփան Փաշինյանը:

Նախորդ հոդվածը‘Պետերբուրգում Օբաման կհանդիպի ՀԿ-ների, այլ ոչ թե Պուտինի հետ’
Հաջորդ հոդվածը‘«Մեդիապրոյի» տնօրեն. Մրցաշրջանի առաջին «Սուպերկլասիկոն» կարող է սկսվել ցերեկը’