‘«Սերժիկ սրիկա» պաստառի համար Վարդգես Գասպարիին տարել են ոստիկանություն’

993

ՀՀ նախագահական նստավայրի դիմացից այսօր առավոտյան Կենտրոնի ոստիկանության բաժանմունք են բերման ենթարկել ակտիվիստ Վարդգես Գասպարիին: Նա «Սերժիկ սրիկա» ցուցապաստառով նախագահական նստավայրի դիմաց պիկետ էր կազմակերպել` ի նշան բողոքի ոստիկանների գործողությունների: Այս մասին գրում է aravot.am-ը:

Պարոն Գասպարիի պատմելով՝ ոստիկանները անմիջապես մոտեցել են իրեն և հորդորել հեռանալ, իսկ իր չհնազանդվելուց հետո ոտքերից-ձեռքերից բռնած՝ հարկադրաբար նստեցրել են մեքենա և տարել ոստիկանություն: 

Նախորդ հոդվածը‘Օրվա Կադրը. Մեկնարկում է մահմեդականների Ռամազանը’
Հաջորդ հոդվածը‘«Գանձասարի շրջապարիսպների սալիկապատման աշխատանքները վաղուց դադարեցված են»’