‘Սերժի Վաչոյի բարձր հովանու ներքո. Մամուլ’

2704

Այսօր մի խումբ ՀՀ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնելու Բաղրամյան 26-ի դիմաց: Նրանք պնդում են, որ տուժել են VTB բանկի և «Բաղրամյան ՍՊԸ»-ի հանցավոր համագործակցության արդյունքում: Քաղաքացիների պնդմամբ` վարկի տրամադրման դիմաց վերոնշյաւ ՍՊԸ-ն իրենցից խաբեությամբ անհասկանալի լիազորագրեր է կորզել, ինչի արդյունքում այդ մարդիկ կանգնած են իրենց բնակարանները կորցնելու վտանգի առջև: Նախաքննական մարմինը որոշում է ընդունել վերոնշյալ քաղաքացիներին տուժող ճանաչելու մասին, սակայն դատարանները կամայականություն են ցուցաբերել, և առայժմ նրանցից մեկ-երկուսի հայցն է բավարարվել: «ՉԻ» տեղեկություններով` այս «օպերացիայի» գլխավոր դերակատարներից մեկը համարվում է Սերժ Սարգսյանի վարորդապետ Վաչոն` Վաչիկ Ղազարյանը, որը տանիք է հանդիսացել հեշտությամբ հարստանալ ցանկացող «Բաղրամյան ՍՊԸ» տնօրեն Արսեն Բաղրամյանի համար: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` VTB բանկի Արաբկիր մասնաճյուղի տնօրենին էլ հովանավորում է վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը: Այս թեմային թերթը խոստանում է առանձին անդրադառնալ:

Նախորդ հոդվածը‘Առողջ մարդուն պահում են հոգեբուժարանում և նրա տունը վարձով են տվել. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘800 «զոհ» գազանանոցում. Մամուլ’