‘Սերժ Թանգյանը մրցույթ է հայտարարել իր երկրպագուների համար’

1360

Ամերիկահայ ռոք երաժիշտ, կոմպոզիտոր Սերժ Թանգյանը նոր մրցույթ է հայտարարել իր երկրպագուների համար: Մրցույթի պայմաններին Թանգյանը անդրադարձել է իր ֆեյսբուքյան էջում: Այդ պայմանների համաձայն` մասնակիցները պետք է Թանգյանի ORCA ձայնասկավառակի առաջին սիմֆոնիայից ոգեշնչված որևէ արվեստի գործ ստեղծեն և ներկայացնեն մրցույթին: Ստեղծագործությունները կարող են պատկանել արվեստի տարբեր ժանրերի` նկարչություն, քանդակագործություն, լուսանկարչություն, երաժշտություն, գրականություն և այլն:

Լավագույն երեք ստեղծագործությունների հեղինակները կստանան ORCA ձայնասկավառակի կրկնօրինակը Թանգյանի ստորագրությամբ, ինչպես նաև ականջակալներ Ultimate Ears Pro-ից:

Ստեղծագործությունները ներկայացնելու վերջնաժամկետը հուլիսի 1-ն է: ORCA-ն ամերիկահայ երաժշտի չորրորդ ալբոմն է: Այն թողարկվել է 2012 թվականի նոյեմբերի 30-ին, իսկ կենդանի ձաjնագրված տարբերակը` 2013 թվականի հունիսի 25-ին Serjical Strike Records-ի կողմից:

Նախորդ հոդվածը‘Կճոյանի «Բենթլին» կառգրավվի՞. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘«Կոնֆեդերացիայի գավաթի» քաղաքներում կարգուկանոնը կհսկեն զինվորական ստորաբաժանումները’