‘Սերժ Թանկյանը դատապարտում է Իսրայելի գործողությունները Գազայում’

782

Հայտնի ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down-ի վոկալիստ Սերժ Թանկյանը դատապարտում է Իսրայելի գործողությունները Գազայում, ինչի հետեւանքով հարյուրավոր անմեղ մարդիկ են զոհվել: Այս մասին նա գրել է իր Ֆեյսբուքյան էջում:

«Ժամանակն է վերջ դնելու այս դժբախտությանը, որը հայտնի է որպես Գազայի և Արևմտյան ափի օկուպացիա Իսրայելի կողմից: Իմ Հարակիրի սոլոր ձայնագրության «Occupied Tears (Օկուպացված արցունքներ)» երգը հենց այդ մասին է եւ այն կեղծավոր մարդկանց, ովքեր անցելով սարսափելի դաժանությունների միջով՝ այժմ իրենք են հանդիսանում օկուպանտներ»,- գրում է Թանկյանը: 

Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի կողմից ձեռնարկված պաղեստինա-իսրայելական խաղաղ կարգավորման չհաջողված ջանքերին՝  Թանկյանը մեջբերում է, որ երեք երիտասարդների առևանգումն ու սպանությունը Իսրայելն օգտագործել է  որպես իր գործողությունների համար քաղաքական արդարացում:

Նախորդ հոդվածը‘Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի հայկական կազմակերպությունները պահանջում են խստորեն պատժել եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպի մեղավորներին’