‘Սերժ Թանկյան. Արցախում ապրող մարդիկ արժանի են խաղաղության ‘

842

Քանի դեռ Լեռնային Ղարաբաղում չկա խաղաղության համաձայնություն, եւ՛ Ադրբեջանը, եւ՛ Հայաստանը ռազմական եւ ֆինանսական առումով կհայտնվեն բարդ իրավիճակում եւ ավելի խորը կսուզվեն կոռուպցիայի մեջ՝ հայտնվելով այս կամ այն գերտերության ազդեցության տակ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է հայտնի ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down-ի վոկալիստ Սերժ Թանկյանը: «Հայաստան այցիս ժամանակ ես եղել եմ նաեւ Արցախում եւ պետք է ասեմ, որ այնտեղ ապրող մարդիկ բարեսիրտ են, առատաձեռն, բարի, եւ արժանի են խաղաղության եւ բարգավաճման ինչպես բոլորս»,- նշվում է գրառման մեջ:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. Կեյլոր Նավասը տեղափոխվում է «Ռեալ»’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է բանասիրական գիտությունների դոկտոր Հովհաննես Բարսեղյանը’