‘Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել’

1711

ՀՀԿ նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Նշենք, որ իր քաղաքական վախճանը կանխազգացող Սարգսյանը իր երեկվա «ծրագրային ելույթում» հայտարարել էր, որ շարունակում են օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը: «Վաղը ես հրավիրելու եմ Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ մեր իրավապահների հետ համապատասխան անդրադարձ կլինի, թե ինչպես վարվել նման լուրերի հետ»,- հավելել էր Սարգսյանը:

Հիշեցնենք նաև, որ Սերժ Սարգսյաննի երեկվա հրամանագրով Գագիկ Ծառուկյանը ազատվել էր Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից:

Նախորդ հոդվածը‘NHL . Գոլ՝ կանոնների խախտումով(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մեսսիի լուսանկարը հաղթել է «World Press Photo» մրցանակաբաշխությունում’