‘Սերժ Սարգսյանը այժմ էլ «ապահով Հայաստան» է խոստանում ‘

1357

Այսօր Երեւանում մեկնարկել է ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարը, որի օրակարգում մեկ հարց է՝ առաջիկա նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին որպես թեկնածու առաջադրումը: 

Սերժ Սարգսյանի թեկնածությունը առաջարկել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, կուսակիցներն էլ, բնականաբար, միաձայն համաձայնություն են տվել նրա առաջարկին:

Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններին կմասնակցի «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով:

Ներկայացվել է Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի նախագիծը, որը համագումարի ընթացքում պետք է հաստատվի կուսակցության կողմից: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի՝ 2008 թվականին ներկայացված նախընտրական ծրագրի մեծ մասը այդպես էլ չի կատարվել: 

Նախորդ հոդվածը‘Արտասովոր իրավիճակ Չինաստանի համար՝ դպրոցում միայն մեկ երեխա է սովորում (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի ներկայացրած Հայաստանն ի՞նչ կապ ունի իրական Հայաստանի հետ ‘