‘Սերժ Սարգսյանը առաջադրել է Իշխան Զաքարյանին’

774

Սերժ Սարգսյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում առաջարկել է Իշխանի Զաքարյանի թեկնածությունը:

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանն ասել է, որ իրենք ստացել են Ս.Սարգսյանի գրությունը:

ՎՊ նախագահի նշանակման հարցը կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում, որը մեկնարկում է առաջիկա երկուշաբթի:

Նշենք նաև, որ երեկ լրացել էր ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնավարման 6 տարվա ժամկետը: Համաձայն օրենքի՝ Զաքարյանը կարող է պաշտոնավարել ևս 6 տարի:

Նախորդ հոդվածը‘Նիկոլայ Ռիժկով. Վաղ թե ուշ Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը’
Հաջորդ հոդվածը‘Գրիբաուսկայտե. Վիլնյուսում Հայաստանի հետ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվի’