‘Սերժ Սարգսյանը Գարեգին Բ -ի և Արամ Ա-ի հետ քննարկել է սիրիահայությանն աջակցելու հնարավորությունները’

922

Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ:

Սարգսյանը Վեհափառ Հայրապետի և Կիլիկիո կաթողիկոսի հետ քննարկել է Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակում սիրիահայ համայնքի և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների անվտանգությանն առնչվող հարցեր: Զրուցակիցները քննության են առել ուժերը համախմբելու, առկա լարված և վատթարացող հումանիտար իրավիճակում տագնապալի օրեր ապրող սիրիահայ մեր կարիքավոր եղբայրներին ու քույրերին համակարգված սատարելու և նրանց հնարավոր առավելագույն աջակցություն ցուցաբերելու ուղիները:

Խմբագրության կողմից

Սերժ Սրագսյանը առաջին անգամ չէ, որ անդրադառնում է սիրիահայերի խնդրին, բայց ակնհայտ է, որ ինչպես և առաջ, գործը խոսքից առաջ չի անցնի և սիրիահայ «մեր կարիքավոր եղբայրներն ու քույրերը»  օգնություն կսպասեն ցանկացած տեղից, բայց ոչ պատմական հայրենիքից:

Կարդացեք նաև. Խմբագրական. Արի տուն, սիրիահայ

Նախորդ հոդվածը‘Գագիկ Խաչատրյանի եղբոր «Ռոշենի» մեջ որևէ վնասակար նյութ չկա’
Հաջորդ հոդվածը‘Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ’