‘Սերժ Սարգսյանը դեռ չի ներել Մարգար Օհանյանին և Հովհաննես Թամամյանին. Մամուլ’

929

Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանի և քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի փաստաբանները դեռևս տեղյակ չեն, թե ինչ ընթացք են ստացել իրենց պաշտպանյալների` Սերժ Սարգսյանին գրած խնդրագրերը: «Հրապարակ» թերթը հիշեցնում է, որ դատապարտվելուց հետո և Մարգար Օհանյանը, և Հովհաննես Թամամյանը ներման դիմումներ էին գրել Սերժ Սարգսյանին: Օրերս լրատվամիջոցները գրել էին, որ հնարավոր է մինչև Ամանոր Մարգար Օհանյանն ագատ արձակվի, նրա հարազատներն էին նման հույս հայտնել: Սակայն պաշտպան Մկրտիչ Վասակյանը թերթի հետ զրույցում ասել է, որ տեղյակ չէ դրա մասին, հաջորդ շաբաթվա մեջ կայցելի իր պաշտպանյալին և նրանից կտեղեկանա, թե ինչի մասին է խոսքը: Թամամյանի պաշտպան Վաղինակ Գևորգյանից ևս թերթը փորձել է պարզել` հնարավո՞ր է իր պաշտպանյալն էլ ագատ արձակվի, սակայն նա ևս ասել է, որ ոչնչից տեղյակ չէ: Տեղյակ չէ նաև, թե ինչ ընթացք է ստացել ներման խնդրագիրը: Թերթը հիշեցնում է, որ Օհանյանն այս տարվա մայիսին դատապարտվեց 6 տարվա ազատազրկման` պաշտոնեական դիրքը չարաշահելու և պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու պատճառով: Իսկ Թամամյանը` 4 տարվա ազատազրկման` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու պատճառով, որն առաջացրել էր ծանր հետևանքներ:

Նախորդ հոդվածը‘Աշակերտներն այսուհետ կարող են գլուխ չկոտրել այս կամ այն խնդրի լուծման համար. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը երկրի նախագահ դառնա՝ Մաքսիմ Հակոբյանը ճամբարափոխ կլինի. Մամուլ’