‘Սերժ Սարգսյանը ընկել է «դհոլի ջրերը». «ՀԺ»’

2096

Երեկ Սերժ Սարգսյանը մասնակցել է Արտաշես Գեղամյանի հերթական գրքի՝ «Հայաստանը Մաքսային միությունում. անշրջելի փոփոխությունների սկիզբ Անդրկովկասում» շնորհան­դեսին: Այս մասին գրում է «ՀԺ»-ն և հավելում.

«Սա հատուկ չէինք նշի, եթե չլիներ ուշագրավ վիճակագրություն:

Ս. Սարգսյանն իր այսօրվա պաշտոնում ընդամենը 6 անգամ է մասնակցել գրքի շնորհանդեսի: Մեկը «ՀՀ սահմանադրության մեկնաբանություններն» էր, մյու­սը՝ շախմատիստ Լևոն Արոնյանի մասին գիրքն էր, մյուս 4-ը Գեղամյանի ստեղծագործություններն են: Ուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանը «դիպլոմով» բանասեր է, բայց ներկայիս պաշտոնում երբեք չի մասնակցել գեղարվեստական որևէ գրքի շնորհանդեսի: Եվ մի ուշագրավ հանգամանք ևս: 2012 թվականի դեկտեմբերի 20-ին Սերժ Սարգսյանը մասնակցեց  Գեղամյանի «Եվրասիական միությունը անկախ Հայաստանի ապագայի ուղին է» գրքի շնորհանդեսին: Դրանից միայն 9 ամիս անց՝ 2013 թ. սեպտեմբերի 3- ին, Սերժ Սարգսյանը հայտարարեց Հայաստանը Մաքսային միությանը, ըստ էության՝ Եվրասիական միությանը անդամագրելու մասին: Սերժ Սարգսյանը հաստատ ընկել է Գեդամյանի ջրերը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Առաջիկայում անցում է կատարվելու մունիցիպալ ոստիկանության. «Ժամանակ»’
Հաջորդ հոդվածը‘Ի գիտություն ԱՊՊԱ պայմանագիր չունեցող քաղաքացիների’