‘Սերժ Սարգսյանը խայտառակվելու հերթական առիթը բաց չթողեց. Մամուլ’

1851

«Երեկ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում երկրորդ ասուլիսը, որին հրավիրված են եղել միայն ընտրյալները՝ «ազատ և պատասխանատու» լրատվամիջոցների ներկայացուցիչները: Հասկանալի է՝ նպատակը Սերժ Սարգսյանին անցանկալի հարցերից զերծ պահելն ու նախապես ծրագրված հարցերին պատասխանելն է:

Բայց նույնիսկ այդ պարագայում Սերժ Սարգսյանը խայտառակվելու հերթական առիթը բաց չթողեց: Հիշու՞մ եք՝ ՀՀ նախագահի ընտրությունների քարոզարշավի օրերին, նա «ոսկե սարերին» զուգահեռ, նաև դիմացինի հետ «դուք»-ով խոսելու կարևորությունն էր մատնանշում: Եվ ահա, «Ազատության» լրագրողի հարցին, թե չեք գնա Ազատության հրապարակ, Ս.Սարգսյանը պատասխանել է. «Իսկ դու լինեիր իմ փոխարեն, կգնայի՞ր»: Բայց սա ամբողջը չէ: Դեռ ամիսներ առաջ մարդասիրություն քարոզող Ս.Սարգսյանը տարակուսել է. «Գնամ, ինչի՞ մասին բանակցեմ աշխարհի վրա դառնացած և արդեն ութ օր սոված մարդու հետ»:

Պատկերացնու՞մ եք, երկրի նախագահի աթոռին բազմած Սարգսյանը սոված մարդուն «մարդատեղ» չի դնում: Ու, թերևս, սա է պատճառը, որ 35 տոկոս աղքատություն ունեցող մեր երկրի բնակչության ճակատագիրը չի հետաքրքրում Սերժ Սարգսյանին»: Այս մասին գրում է «Ժողովուրդը»:

Նախորդ հոդվածը‘Քիչ իրանցի է գալու. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘ԱԱԾ-ն և ՊԵԿ-ը «Սիվիլիթասում» նոր ստուգումներ կսկսեն’