‘Սերժ Սարգսյանը կմեկնի Ավստրիա’

883

Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան պաշտոնական այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն:

Այցի շրջանակներում նախատեսվում է առանձնազրույց Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ, ապա՝ պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններ, որոնց ավարտին նախատեսվում է ստորագրել մի շարք ոլորտներում հայ-ավստրիական համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր: Բանակցությունների արդյունքները կամփոփվեն համատեղ մամուլի ասուլիսում:

Նախորդ հոդվածը‘ԱԺ նիստ (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Գևորգ Ղազարյանը տեղափոխվում է հունական «Օլիմպիակոս»’