‘Սերժ Սարգսյանը կրկին կանդրադառնա 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու իր հայտարարությանը. Արման Սաղաթելյան (Մամուլ)’

1351

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, անդրադառնալով կառավարության կողմից 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու կամ հակառակ դեպքում հրաժարական տալու մասին Սերժ Սարգսյանի հանձնարարականին, ասել էր, թե դա քաղաքական հորդոր էր։

Այս հայտարարության մասին Ս. Սարգսյանի վերաբերմունքը «Ժողովուրդ»-ը ճշտել է նրա մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանից։ Վերջինս, թերթի հարցմանն ի պատասխան, ասել է, որ դեկտեմբերի 13-ին՝ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ, Սարգսյանն անդրադարձել է այդ հարցին՝ բացատրելով նաև, թե երբ և ինչպես են դիտարկվելու դրված նպատակների ու ձեռք բերված արդյունքների միջև հնարավոր շեղումները։ «Կարծում եմ՝ այս հարցին Սերժ Սարգսյանը կրկին կանդրադառնա իր կողմից նախանշված ժամկետներում՝ համապատասխան վերլուծությունների քննարկումից հետո»,–ասել է Սաղաթելյանը։

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘ՍԴ-ն կարող է վեց ամիս ձգձգել կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի վերաբերյալ եզրակացությունը. Մամուլ’