‘Սերժ Սարգսյանը կրկին փորձում է վաճառել Որոտանի կասկադը’

1655

Լավատեղյակ ռուսաստանյան աղբյուրներից հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը կրկին պատրաստվում է ամերիկյան կողմին վաճառել Որոտանի կասկադը: Հայտնի է նաեւ, որ ամերիկյան կողմի առնվազն հիսուն տոկոսը պատկանում է նույն Սերժ Սարգսյանին: Այնպես որ, ըստ էության, Սերժ Սարգսյանը պատրաստում է ինքն իրեն վաճառել Որոտանի կասկադը:

Ժամանակին, ռուսական կողմը կոշտ ռեակցիա էր տվել այդ գործարքին, ինչից հետո Սերժ Սարգսյանը խոստացել էր չեղյալ հայտարարել գործարքը: Բայց դրանից հետո, գաղտնի շարունակվել է  վաճառքի գործարքը: Տարբերությունը նախորդ փորձից այն է միայն, որ վաճառքի չեն հանվի կասկադի մեջ մտնող ջրամբարները: Սերժ Սարգսյանն ամեն կերպ փորձել է թաքուն պահել այս տեղեկությունը, բայց այն հասել է ՌԴ իշխանություններին, ովքեր չափազանց բացասական են վերաբերվում այս «գործարքին» և մեղմ ասած ուրախ չեն Սերժ Սարգսյանի երկրորդ փորձով: 

Նախորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Պտույտ Մը Պեչենու բաղերին մեջ’
Հաջորդ հոդվածը‘«Նորմանդական քառյակի» գրեթե 14 ժամ տեւած բանակցային մարաթոնը ավարտվել է’