‘Սերժ Սարգսյանը հանդիպել է Ալեքսանդր Լուկաշենկոյին’

761

Աշխատանքային այցով Սոչիում գտնվող Սերժ Սարգսյանն այսօր մինչ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի հերթական նստաշրջանի մեկնարկը հանդիպում է ունեցել Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Տեղեկացնում է President.am-ը:

Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո միության անդամ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարին: Կողմերը քննարկել են նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցում Բելառուսի աջակցությանը վերաբերող հարցեր:

Նախորդ հոդվածը‘Օգոստոսին Վրաստան է այցելել 200 հազար հայաստանցի’
Հաջորդ հոդվածը‘Անկախության երթ՝ հանուն անկախության (լուսանկարներ)’