‘Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականի հետ ‘

800

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինին:

Սարգսյանը ողջունել է հյուրին և կարևորել նրա այցը հայ-ամերիկյան հարաբերությունների համակողմանի և բազմաբնույթ երկխոսության շարունակականության տեսանկյունից:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին: Այս մասին հայտնում է president.am-ը:

Նախորդ հոդվածը‘Զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դին’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադր. Հոգևորականը՝ ցուցարարների պաշտպան’