‘Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ’

887

Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունն այսօր հաղորդագրություն է տարածել համաձայն որի Սերժ Սարգսյանը նոյեմբերի 18-ի երեկոյան ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

«Քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին եւ համագործակցությանը, ինչպես նաեւ նոյեմբերի 19-ին Վիեննայում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ լուծմանն ուղղված գործընթացին Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը: Երկուստեք ընդգծվել է, որ բանակցային ճանապարհով խաղաղ լուծումն այլընտրանք չունի, եւ անհրաժեշտ է հիմնարար սկզբունքների հիման վրա գտնել փոխընդունելի լուծման մեխանիզմներ», — ասված է հաղորդագրության մեջ:

«Մեդիամաքսն» էլ իր հերթին հիշեցնում է, որ նոյեմբերի 18-ին Վաշինգտոնում Ջոն Քերին ասել էր, որ «վերջին 72 ժամերի ընթացքում ես զրուցել եմ Ալիեւի եւ Սարգսյանի հետ»:

Նախորդ հոդվածը‘Ամանորյա տոները կտևեն 10 օր’
Հաջորդ հոդվածը‘DW. Ռուսաստանցիների 38%-ը կողմ է ԵՄ անդամակցությանը’