‘Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ին. Խնդիրը կառավարման համակարգը փոխելու մեջ չէ’

821

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 8-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը և Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ:

Ինչպես հայտնում է yerkir.am-ը, հանդիպմանը կայացել է երկարատև քննարկում ՀՅԴ առաջադրած յոթ կետանոց հիմնադրույթների վերաբերյալ:

Այսօր ՀՅԴ Բյուրոյում մի քանի լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը տեղեկացրեց, որ Սարգսյանի հետ կայացած հանդիպումը ՀՅԴ հերթական հանդիպումների շարքից էր: Նա ընդգծեց, որ թեև մինչև հիմա որևէ քաղաքական ուժի հետ հանդիպման արդյունքները չեն հրապարակել, բայց ՀՀԿ  նախագահի հետ հանդիպման որոշ մանրամասներ կասի:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանը դեմ է կառավարման խորհրդարանական համակարգին անցմանը և հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ կետին: Սարգսյանը նշել է, որ հայ-թուրքական արձանագրությունների մասով իր քայլը ճիշտ է եղել, իսկ ինչ վերաբերում է կառավարման խորհրդարանական համակարգին, նաև հայտարարել է, որ խնդիրը կառավարման համակարգը փոխելու մեջ չէ:

Քիչ ավելի ուշ՝ նույն կայքի հետ զրույցում Հրանտ Մարգարյանը նշել է. «Մենք չենք բանակցել Ս.Սարգսյանի հետ, մենք նրա հետ խորհրդակցել ենք: Մենք չենք բանակցել նաև մյուս կուսակցությունների հետ, մենք խորհրդակցել ենք: Մենք բոլոր քաղաքական ուժերի հետ երբ հանդիպել ենք, նկատի չենք ունեցել, որ նրանք խորհրդարանական ընտրություններից դեռ երեք-չորս ամիս առաջ ինչ պլատֆորմով են ասպարեզ եկել, նկատի չենք ունեցել իրենց կենսագրությունը, իրենց նախկին դիրքորոշումները: Մենք փորձել ենք նոր օրակարգի շուրջ ստեղծել համախոհություն»:

Նախորդ հոդվածը‘Վրացական հատուկ ծառայությունները տեղեկացրել են, որ երկրում «տակից» ուրան են վաճառում’
Հաջորդ հոդվածը‘Մեսի. Մի քանի գոլ էլ խփեմ, որ հետագայում այս ռեկորդը դժվար լինի գերազանցել’