‘Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 2-ին ելույթ կունենա ԵԽԽՎ աշնանային լիագումար նիստում’

1245

Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 2-ին ելույթ կունենա ԵԽԽՎ առաջիկա աշնանային լիագումար նիստում, որն անցկացվելու է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպերեսը», վկայակոչելով ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքը, Սերժ Սարգսյանից բացի, ելույթ կունենան Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը և Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:

Օրակարգում են նաև քննարկումներ ազգային անվտանգության, տեղեկատվության հասանելիության, Բոսնիա-Հերցեգովինայի ժողովրդավարական հաստատությունների գործունեության և երեխաների` ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքների վերաբերյալ: Առաջարկվել է հրատապ քննարկում անցկացնել Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ:

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գլխավոր քարտուղար Անխել Գուրիան ամենամյա քննարկման շրջանակում ելույթ կունենա ՏՀԶԿ-ի գործունեության մասին: Իսկ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մորերը կխոսի Եվրոպայի տարածքում հակամարտությունների ժամանակ անհայտ կորած անձանց մասին:
Նախարարների կոմիտեի նախագահ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Վեհաժողովին կներկայացնի կատարված աշխատանքները և կպատասխանի ԵԽԽՎ անդամների հարցերին: 

Վեհաժողովը վերջնական օրակարգը կհստակեցնի նիստի բացման օրը:

Նախորդ հոդվածը‘«Դա քեզ դուր եկա՞վ». Բռնության ենթարկված կանայք ներկայացնում են բռնություն գործադրողների խոսքերը. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակիցներն այցելել են ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին’