‘Սերժ Սարգսյանը մեկնելու է արձակուրդ’

931

Սերժ Սարգսյանը նոյեմբերի 11-ին եռօրյա պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։  

Սերժ Սարգսյանը Փարիզում հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, վարչապետ Ժան-Մարկ Էրոյի, Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի, Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հետ: Նախատեսվում է նաև հանդիպում Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբերի անդամների հետ: 

Պաշտոնական այցի շրջանակներում նա կայցելի նաև Լիոն, որտեղ հանդիպում կունենա քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբի հետ, այնուհետև Ֆրանսիայի խոշորագույն արդյունաբերական շրջաններից մեկի՝ Ռոն-Ալպ շրջանի առևտրաարդյունաբերական պալատում կհանդիպի Ֆրանսիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: 

Ավարտելով պաշտոնական այցը Ֆրանսիայի Հանրապետություն՝ Սերժ Սարգսյանը կմեկնի մեկշաբաթյա արձակուրդ, որը կանցկացնի արտերկրում:

Նախորդ հոդվածը‘Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի՝ ԱՊՀ վերադառնալու ճանապարհին Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը որևէ խնդիր չի տեսնում ‘