‘Սերժ Սարգսյանը մեկնում է արտասահման՝ բարդ վիրահատությա՞ն ‘

2050

Այսօր լրատվամիջոցներով լուր տարածվեց, թե Սերժ Սարգսյանը երկարատև բացակայելու է երկրից: Իշխանության մեջ գտնվող մեր աղբյուրները հաստատում են այդ լուրը: Ըստ շրջանառող վարկածի, Ս. Սարգսյանը նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերին  արտերկրում ենթարկվելու է բարդ վիրահատության: Հենց այդ պատճառով էլ ՀՀԿ համագումարի օրը  այդքան ուշ նշանակվեց: Մեր աղբյուրների պնդմամբ, շատ հնարավոր է, որ համագումարի օրը կրկին հետաձգվի կամ այն ընդհանրապես չկայանա: Եթե Ս. Սարգսյանի առողջական վիճակը էապես ազդի նրա աշխատունակության վրա, ապա շատ հնարավոր են նոր ֆորսմաժորային լուծումներ:

Ս. Սարգսյանի առողջական վիճակի մասին տեղեկությունները խիստ գաղտնի են պահվում` պետական հանակարգում օր առաջ կազմաքանդում թույլ չտալու նպատակով:

 

Նախորդ հոդվածը‘Բրիտանացի նախարարը փարատել է իրեն վերաբերող «անազնիվ գործարքի» կասկածները ‘
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկեց Հայաստանի պատանիների լողի առաջնությունը ‘