‘Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է հարսանիքի. «Հրապարակ»’

33025

Շաբաթ օրը Սերժ Սարգսյանը եւս մասնավոր այցով մեկնել է Մոսկվա, գրում է «Հրապարակը»՝ հղում անելով իր աղբյուրներին՝ հիշեցնելով, որ Հովիկ Աբրահամյանը ևս մասնավոր այցով մեկնել էր արտերկիր:

Մոսկվայում տեղի է ունեցել ռուսաստանյան հայ, մեծահարուստ-միլիոնատեր Ավագումյան Կամոյի երկրորդ որդու հարսանիքը. վերջինիս առաջին որդին էլ, ի դեպ, ամուսնացել է հայտնի Պիպոյի դստեր հետ: Ավագումյանը Ռուսաստան «Մերսեդես» մեքենաների ներկրողն ու ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչն է Ռուսաստանի դատախազությունում. նրան ժամանակին նշանակել է Աղվան Հովսեփյանը: Վերջինս եւս ներկա է եղել հարսանիքին: Ներկա են եղել նաեւ Կարապետյան եղբայրները եւ մոսկվաբնակ բոլոր հայ մեծահարուստները: Կիրակի օրը Հովիկ Աբրահամյանը, որը 2 օր շուտ էր մեկնել Մոսկվա ու փորձել էր Սամվել Կարապետյանի միջոցով գործնական հանդիպումներ-օգուտներ քաղել Հայաստանի համար, Սերժ Սարգսյանի ինքնաթիռով, նրա հետ միասին վերադարձել է Հայաստան:

Նախորդ հոդվածը‘Արմեն Հարությունյանը երաշխավորվել է ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի պաշտոնում’
Հաջորդ հոդվածը‘Լեհական ավիաուղիները դադարեցնում են թռիչքները Երեւանից. NEWS.am ‘