‘Սերժ Սարգսյանը ներում է շնորհել 12 տարվա ազատազրկված ՔԿՎ նախկին պետին’

2460

Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 27-ին ներում է շնորհել կալանավայրում իր պատիժը կրող, 12 տարվա ազատազրկման դատապարտված ՔԿՎ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանին։ Այս մասին տեղեկացնում է hraparak.am-ը։ Աղբյուրի համաձայն Հովհաննիսյանը արդեն տանն է։

Սամվել Հովհաննիսյանը կալանավորվել էր 2012 թվականի հունիսին առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով և պատվերով սպանության նախապատրաստություն կազմակերպելու մեղադրանքով։ Ավելի պարզ ասած՝ Հովհաննիսյանը մեղադրվում էր դատապարտյալների միջոցով մեկ այլ դատապարտյալի սպանությունը նախապատրաստելու համար։

Նախորդ հոդվածը‘Անհետացած ինքնաթիռում հայեր չեն եղել’
Հաջորդ հոդվածը‘Դեսպանի մահը չի խաթարի Ս.Սարգսյանի Ամանորի քեֆը ‘