‘Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռեջեփ Էրդողանին ‘

497

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

«Ձերդ Գերազանցություն,

Շնորհավորում եմ Ձեզ Թուրքիայի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Թուրքիայի ժողովրդին` բարեկեցություն և առաջընթաց:

Ստանձնելով Թուրքիայի Հանրապետության Նախագահի պաշտոնը` Դուք անկասկած ունեք հնարավորություն Ձեր եռանդը ներդնելու մեր կողմից ձեռք բերված երկկողմ պայմանավորվածություններն առանց նախապայմանների կյանքի կոչելու գործում:

Ընդունեք խնդրեմ, պարոն Նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»,-ասված է շնորհավորական ուղերձում:

Նախորդ հոդվածը‘Բրիտանական տաքսա շնիկը հանդիպել է իր կլոնին’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը շնորհավորել է Էրդողանին նախագահ ընտրվելու կապակցությամբ’