‘Սերժ Սարգսյանը չի ցավակցել Մանդելայի մահվան կապակցությամբ’

948

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այս գիշեր 95 տարեկան հասակում մահացել է ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելան: Մանդելայի մահվան կապակցությամբ արդեն իսկ իրենց խոսքն են ասել աշխարհի շատ երկների, այդ թվում գերտերությունների, ամենախոշոր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ղեկավարները, հայտնի մարդիկ:

Սերժ Սարգսյանը, ով առիթ է ման գալիս, որ աշխարհում տեղի ունեցող ցանկացած իրադարձության կապակցությամբ շնորհավորական կամ ցավակցական ուղերձ հղի, մինչեւ այս պահը որեւէ կերպ չի արտահայտվել Մանդելայի մահվան կապակցությամբ:  Չնայած կատարվածը լիովին սպասելի էր, քանի որ նույնիսկ հնարավոր էլ չէ երեւակայել, թե ինչպես եւ ինչ խոսքերով կարող է մարդ, ով իր իշխանության ողջ ընթացքում ընդամենը մի քանի ամիս քաղբանտարկյալներ չի պահել երկրում, ցավակցական ուղերձ հղել իր ազգի ազատության եւ ժողովրդավարության համար 27 տարի բանտում անցկացրած, բռնապետության եւ խտրականության դեմ պայքարի խորհրդանիշ դարձած մարդու մահվան կապակցությամբ: 

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանը հանդիպել է Բուխգալտերի եւ Զանյերի հետ’
Հաջորդ հոդվածը‘Ձկնային տնտեսությունների ավելի քան 70%-ը կարող է դադարեցնել իր գործունեությունը’