‘Սերժ Սարգսյանը պատասխանել է’

2064

Սերժ Սարգսյանը պատասխանել է ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածին, որը հրապարակվել էր մեր կայքում:

Նամակում Սարգսյանը անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովին՝ գրում է, թե  հանձնաժողովը ստեղծման պահից գործել է բոլորին միավորելու, բոլոր կարծիքները հաշվի առնելու առաջնային սկզբունքով, եւ որ «թե՛ մինչև ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածում, թե՛ դրանից հետո դեռ հնչելու են բազմաթիվ ուղերձներ, մշակվելու են բազմաթիվ հայտարարություններ, գրվելու են բազմաթիվ նամակներ և իրականացվելու են ամենատարբեր նախաձեռնություններ»: Ապա Սարգսյանը շարունակել է, թե եթե դեռևս կան կարծիքներ ու առաջարկներ, որոնք այս կամ այն պատճառով ժամանակին չեն դրվել միասնական քննարկումների սեղանին, ապա, միևնույն է, չպետք է դուրս թողնվեն միասնականության այդ հարթակից և պետք է հաշվի առնվեն: «Այս առումով համարում եմ, որ Ձեր առաջարկները ևս պետք է քննարկվեն: Դուք նշում եք, որ դրա համար դեմ առ դեմ հանդիպման կարիք կա: Խնդիր չեմ տեսնում: Ավելին, կարծում եմ, որ իբրև նման հանդիպման անհնարինության փաստարկ Ձեր կողմից բերված պատճառաբանություններն ամենևին տեղին չեն: Երբ համարեք, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շուրջ առանձազրույցի կարիք և ցանկություն այնուամենայնիվ ունեք, պատրաստ եմ համապատասխան հրավեր ուղարկել»,- գրել է Սարգսյանը:

Նախորդ հոդվածը‘Կանդինսկի և Պիկասո. 20-րդ դարի գեղանկարչության հակապատկերները’
Հաջորդ հոդվածը‘ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնի նոր մրցույթին կմասնակցի 14 հոգի’