‘Սերժ Սարգսյանը Պուտինի հետ քաղաքական եւ առեւտրատնտեսական հարցեր կքննարկի’

1036

Սերժ Սարգսյանը  մարտի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայում մարտի 12-ին կկայանա Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

«ՀՀ նախագահի 2013թ. ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի արտերկրյա առաջին այս այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների լայն օրակարգ, այդ թվում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր», — փոխանցում է President.am-ը: Երկկողմ հարաբերությունների օրակարգից բացի, Սարգսյանը եւ Պուտինը կանդրադառնան ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հարցերին:

Նախորդ հոդվածը‘Գարշահոտ թանն ու անարատ մածունը` Ռուբեն Հախվերդյանի պատկերացմամբ (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Առողջապահության նախարարությունը Հայրիկյանին առաջարկել է բուժումը շարունակել արտերկրում’