‘Սերժ Սարգսյանը ռազմական բժիշկների զորակոչ է կազմակերպում’

1346

Սերժ Սարգսյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:

«Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով` որոշում եմ.

1. 2013 թվականի դեկտեմբեր ամսին անցկացնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան սպաների զորակոչ` ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի: 

2. 2013 թվականի դեկտեմբերին զորացրել սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունն անցած բժշկական կազմի սպաներին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում», — փոխանցում է President.am-ը:

 

Նախորդ հոդվածը‘ Միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Լիտվայի վարչապետ. Ուկրաինան առայժմ մտադիր չէ ստորագրել ասոցացման համաձայնագիրը’