‘Սերժ Սարգսյանը վաղը մեկնում է ԻԻՀ’

1005

Սերժ Սարգսյանը վաղը` օգոստոսի 4-ին, աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու Իրանի նորընտիր Նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը: Այդ մասին տեղեկացնում է Սարգսյանի մամլո ծառայությունը:

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ից Սերժ Սարգսյանը գտնվում է արձակուրդում, եւ նրա գտնվելու վայրը, ինչպես միշտ, վերջինիս լրատվականը թաքուն է պահում: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների` օգոստոսի 19-ին էլ Սարգսյանը պետք է մեկնի Մոսկվա: Ըստ այդ լուրերի, հենց այդ այցից է կախված, թե ինչպես է Սարգսյանը իրեն պահելու աշնանը Վիլնյուսում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ` արդյո՞ք նախաստորագրելու է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, թե՞ ոչ: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Խուսափել անխուսափելիից’
Հաջորդ հոդվածը‘Ռուսական բանակում ադրբեջանցին կոտրել է հայի ծնոտը’