‘Սերժ Սարգսյանը վստահ է, որ սպանության հետ առնչություն ունեցող բոլոր անձանց գործողություններին կտրվի համարժեք իրավական գնահատական’

1354

«Հետքը» Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանին խնդրել է հայտնել Սերժ Սարգսյանի դիրքորոշումը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանության կապակցությամբ:

«Սերժ Սարգսյանը մեկ անգամ չէ հայտարարել հարցերը ուժի դիրքերից լուծելու անթույլատրելիության և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի անքննելիության մասին: Այսօր էլ ՀՀ նախագահը վստահ է, որ տեղի ունեցած դեպքով կապահովվի քննության լրիվությունը, օբյեկտիվությունը և բազմակողմանիությունը, իսկ դեպքի հետ առնչություն ունեցող բոլոր անձանց գործողություններին կտրվի համարժեք իրավական գնահատական»,- հայտարարել է Արման Սաղաթելյանը՝ պատասխանելով «Հետքի» հարցին:

Նախորդ հոդվածը‘Իտալիան դիմել է Հայաստանին` Լիբանանում հայկական խաղաղապահ զորախումբ ընդգրկելու խնդրանքով’
Հաջորդ հոդվածը‘Ինչու՞ են «կոալիցիոն կանայք» ստորագրությունները ետ վերցրել «Մարտի 1-ի» նախաձեռնության տակից ‘