‘Սերժ Սարգսյանը Ֆրանսիայում է’

833

 

Երեկ երեկոյան Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այդ մասին iLur.am-ին հաղորդում են Սարգսյանի մամլո ծառայությունից: Փարիզի «Օռլի» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Եռօրյա այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, վարչապետ Ժան-Մարկ Էրոյի, Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի և Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբերի անդամների հետ:

Նախորդ հոդվածը‘ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը կմասնակցի «Գաֆէսճեան»-ի «Իմ երազած Երևանը» ծրագրին’
Հաջորդ հոդվածը‘Ռիբերիի խոսքը ալեկոծել է Ֆրանսիան’